Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կլինի Թուրքմենստանում


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 11-13-ը Թուրքմենստանի նախագահի հրավերով աշխատանքային այցով կլինի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում, Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

Այցի ընթացքում նախատեսված են Հանրապետության նախագահի հանդիպումները Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և արտասահմանյան գործընկերների հետ։

Դիտումների քանակ3

Leave a Comment