Իսլանդիան ևս չի մասնակցի «Եվրատեսիլ 2026»-ին Իսրայելի մասնակցության պատճառով

Իսլանդիայի հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ երկիրը հաջորդ տարի մասնակից չի ներկայացնելու «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է EFE գործակալությունը։

Նշվում է, որ երկիրն այս կերպ իր բողոքն է հայտնում Իսրայելի ներկայացուցչի մասնակցությունն արտոնելու վերաբերյալ Եվրոպական հեռուստառադիոհեռարձակման խորհրդի որոշման դեմ։

Իսլանդիայում Իսրայելի դեսպանատունն արդեն իսկ ափսոսանք է հայտնել իսլանդական հեռարձակողի տնօրենների խորհրդի որոշման կապակցությամբ։

Մրցույթը բոյկոտելու մասին ավելի վաղ հայտարարել էին նաև Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան։

Leave a Comment