Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով

Դեկտեմբերի 11-13-ին  Երևանի  ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ

Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով


ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․    Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։


Ինչպես հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մարզերում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։


Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը՝ 1-3 աստիճանով։


 


Leave a Comment