ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ ինքն արդեն ասել է, որ Ղարաբաղ հայերի վերադարձի թեման վտանգավոր է
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։
«Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է գրված է «Ղարաբաղի հայեր»: Ես 2025-ի օգոստոսի 8-ին հաջորդած օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է: Այս մասին նա ասել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ ինքն արդեն ասել է, որ Ղարաբաղ հայերի վերադարձի թեման վտանգավոր է։
«Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը»,-ասել է Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ առաջարկը կհասնի հասցեատիրոջը։
«Ես ասել եմ, որ ՀՀ-ում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և այո, եթե մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջական իրականացվի»,- ընդգծել է Փաշինյանը։