
ԱՄՆ կառավարության «Ոսկե քարտի» կայքը, որը նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է քաղաքացիություն ստանալու ամենաարագ ուղին, հարուստ օտարերկրացիներին առաջարկում է մշտական բնակության իրավունք՝ 1 միլիոն դոլարով: Դիմումը արժե 15,000 դոլար, որը կպահպանվի նույնիսկ դիմումի մերժման դեպքում։
«Ներքին անվտանգության նախարարության ծառայության վճարը կազմում է 15,000 դոլար: Ստուգումից և 1 միլիոն դոլար կանխավճարից հետո, ռեկորդային ժամանակում ստացեք բնակության թույլտվություն «Թրամփի ոսկե քարտով», -ասվում է ԱՄՆ կառավարության կայքում:
«Ըստ էության, դա գրին քարտ է, բայց շատ ավելի լավը։ Շատ ավելի հզոր, շատ ավելի ուժեղ ուղի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
