Չվերթներ են հետաձգվել – Yerevan Today

11 Դեկտեմբերի, 2025

«Աէրոֆլոտ» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան և Երևան- Մոսկվա չվերթը չեղարկվել են Ռուսաստանի մայրաքաղաքի մի շարք օդանավակայանների ժամանակավոր փակման պատճառով։ Հայտնում են  «Զվարթնոց» օդանավակայանից։

«Ռոսավիացիայի» տեղեկությունների համաձայն՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
Անվտանգության միջոցառումները կապված են անօդաչուների հարձակումների սպառնալիքի հետ։

Սահմանափակումների պատճառով հետաձգվել է նաև Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը։
Հիշեցնենք, ավելի վաղ  հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն օդային փակ տարածքի պատճառով չէր կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում, փոխարենը վայրէջք էր կատարել Սանկտ Պետորբուրգում։

Leave a Comment