ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ստեղծվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը. «Փաստ»



Lifestyle


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Տանգոյի միջազգային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1910 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլ յանը:

1932 – ծնվել է ակադեմիկոս Արման Քուչուկյանը, որի ղեկավարությամբ ստեղծվել է ЕС-2345 մատրիցային պրոցեսորը, որը առաջինն էր ԽՍՀՄ-ում։

1937– գնդակահարվել է հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատար Գայը (Հայկ Բժշկյանց)։

1939 – ծնվել է դերասանուհի Գրետա Գալստյանը։

1946- Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունվել է Ռաֆայել Լեմկինի առաջարկած 96-րդ որոշումը, որտեղ առաջին անգամ ցեղասպանությունը ճանաչվել է միջազգային ոճիր։

1988- Լենինականի (Գյումրի) մոտ վայրէջքի ժամանակ վթարվել է Ил-76 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 77 մարդ:

2002-Ազգային ժողովն ընդունել է պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագիծ:

2007-Փարիզի Ավինյոնի կենտրոնական պուրակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը:

2019- Սահակ եպիոսկոպոս Մաշալ յանը դարձել է Պոլսի հայոց 85-րդ պատրիարք և խոստացել կերտել նոր համայնք։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա.17-ծնվել է հռոմեացի կոնսուլ Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսը՝ Ներոնի հայրը:

1519 –Տորունիի Սեյմը որոշում է ընդունել պատերազմ սկսել Տևտոնյան օրդենի դեմ և հարկեր է մտցրել վարձկաններ վարձելու նպատակով:

1582 –վախճանվել է Կոնտրռեֆորմացիայի ժամանակաշրջանի իսպանացի պետական և ռազմական գործիչ Մեծ հերցոգ Ալբան:

1688 –Փառահեղ հեղափոխության ժամանակ թագավոր Յակոբ 2-րդը փախել է Լոնդոնից, բայց բռնվել և հետ է վերադարձվել Լոնդոն Վիլ յամ 3-րդի մոտ:

1803 –ծնվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ Հեկտոր Բեռլիոզը: 1816– Ինդիանան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։

1843– ծնվել է բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը՝ գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը:

1882 – ծնվել է քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը՝ գերմանաբրիտանական ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս Մաքս Բոռնը:

1899 – Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ կայացել է Մագերսֆոնտեյնի ճակատամարտը, որի ժամանակ Պիտ Կրոնիեի ղեկավարած բուրական բանակը պարտության է մատնել Լորդ Մետյուենի ղեկավարած բրիտանական բանակին:

1913– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Մարեն, որը հայտնի է առավելապես «Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից։

1918 – ծնվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:

1931 –կայացել է Վեստմինստերյան ստատուսը՝ անգլիական խորհրդարանի ակտը, որով սահմանվել են դոմինիոնների իրավական դրությունը և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

1946– ՄԱԿ-ին կից ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։

1958– հռչակվել է Ֆրանսիական Դագոմեայի հանրապետությունը։

1969– ծնվել է հնդիկ նշանավոր շախմատիստ, գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:

1972 – Յուջին Սերնան և Հարիսսոն Սմիթը («Ապպոլոն-17») իրականացրել են թվով 6-րդ և վերջին վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա:

1981 – Սալվադորում ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում կառավարական զորքերը Էլ-Մոզոտե գյուղի մոտ իրականացրել են արյունոտ սպանդ, որի արդյունքում զոհվել է մոտ 700 մարդ:

1994– սկսվել է ռուս – չեչենական առաջին պատերազմը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Leave a Comment