ԱՄՆ-ն 1 մլն դոլար արժողությամբ «ոսկե քարտով» ներգաղթային վիզաներ է գործարկում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է ծրագիր, որն առաջարկում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի արագացված ստացում հարուստ օտարերկրացիներին, ովքեր կարող են վճարել առնվազն 1 միլիոն դոլար, հայտնում է BBC-ն:

Քարտը գնորդներին կտրամադրի «ուղիղ ճանապարհ դեպի քաղաքացիություն բոլոր որակավորված և ստուգված մարդկանց համար», նշել է նա:

«Ոսկեր քարտերը» ամերիկյան վիզայի տեսակ են, տրամադրվելու են նրանց, ովքեր կարող են ցուցադրել, որ իրենք զգալի օգուտ կբերեն երկրին:  Սա նրանց կտա ԱՄՆ-ում ապրելու, աշխատելու իրավունք, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու հնարավորություն։

Այս քարտերի մասին Վաշինգտոնը հայտարարում է, երբ միաժամանակ ուժեղացնում է ներգաղթի հարցում պայքարը:

Leave a Comment