Կիևը պատասխանել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին, սակայն կատարված փոփոխությունները դեռ պարզ չեն. CNN

Ուկրաինան ԱՄՆ նախագահի վարչակազմին ներկայացրել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկների պատասխանը, սակայն փոփոխությունների էությունը մնում է անհայտ, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Քննարկումները շարունակվում են, ասվում է հրապարակման մեջ:

Քննարկման առարկան երեք փաստաթղթեր են՝ հակամարտության դադարեցման ընդհանուր շրջանակ, երկրորդը՝ անվտանգության երաշխիքներ Կիևի համար, երրորդը՝ Ուկրաինայի վերականգնում:

Ամերիկյան առաջարկները նախատեսում են նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի ավելացում մինչև 800 հազար մարդ: Դրանք նաև նկարագրում են, թե ինչպես են ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշելու սառեցված ռուսական ակտիվների ճակատագիրը, կոչ են անում անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի նմանությամբ։

Բացի այդ, առաջարկվում է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2027 թվականը, բացակայում են ձևակերպումները, որոնք արգելում են Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին, և կոչ է արվում ընտրություններ անցկացնել երկրում:

Միևնույն ժամանակ, դիվանագետների խոսքով, ամերիկյան նորացված նախագիծը պարունակում է տարրեր, «որոնք նախկինի պես կարող են անհանգստություն առաջացնել ուկրաինացիների և եվրոպացիների մոտ»: Դրանց թվում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների պաշտոնական ճանաչումը, գրել է CNN-ը:

Financial Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային մի քանի օր է տվել կարգավորման պլանի ընդունման համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 8-ին Լոնդոնում հանդիպել էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ՝ Միացյալ Նահանգների ծրագրի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում ձևավորելու համար և հայտնել, որ այն 8 կետով կրճատվել է:

Leave a Comment