11 դեկտեմբերի 2025 – 10:28 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ տարածքում ճանապարհներն ընդհանուր առմամբ անցանելի են, հայտնում է Փրկարար ծառայությունը:
Կորեայի ձորում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների արդյունքում և քարաթափման հավանականության պատճառով, նշված ճանապարհահատվածը օգոստոսի 19-ից ժամանակավոր փակված է երթևեկության համար։
Արարատի մարզում, ինչպես նաև «Մեղրու սար» կոչվող հատվածում դիտվում է մառախուղ, ինչի հետևանքով տեսանելիությունը սահմանափակ է։
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։