Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Արարատի մարզում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


 


Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։


 


Արարատի մարզում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։


 


Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիտումների քանակ4

Leave a Comment