Փաշինյանը Բաքվին առաջարկում է փակել Արցախ հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները

https://arm.sputniknews.ru/20251211/pashinjann-arajarkum-e-pakel-arcakh-hajeri-veradardzi-ev-arevmtjan-adrbejani-temanery-96749037.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96748875_125:0:1030:679_1920x0_80_0_0_5297d94689815cd8c280bf20a3e39ff4.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, հայաստան

արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, հայաստան

Բաժանորդագրվել

Նա կրկնել է՝ ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։

Այդ մասին Հայաստանի վարչապետն ասել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի փաստաթղթի վերաբերյալ, որում Բաքուն դժգոհություն էր արտահայտել այն առնչությամբ, որ այդ փաստաթղթում կիրառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։

«Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը»,-ասել է Փաշինյանը։

«Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում՝ իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք, ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, նրանք ասում են, որ Հայաստանը նոր պատերազմ պետք է անի»,-հայտարարել է Փաշինյանը։

Leave a Comment