
Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կասկադի վերջնամասի կառուցման մեկնարկը ներկայացվում է այնպես, կարծես այն իրականացվում է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի անհատույց տրամադրած միջոցներով։ Սակայն իրականում Կասկադի անավարտ հատվածը կառուցվում է արտոնությունների դիմաց։
Սակայն պարզ չէ՝ կատարվե՞լ են արդյոք հաշվարկներ, թե այդ արտոնությունները ընդհանուր առմամբ որքան արժեն և ինչ եկամուտ կարող են բերել։
Հնարավոր է, որ այդ արտոնությունների արժեքը մի քանի անգամ գերազանցի հենց Կասկադի վերջնամասի կառուցման արժեքը (կամ էլ հակառակը), և այդ դեպքում ներկայացվող «բարեգործական» պատկերը իրականությունից ամբողջովին հեռու լինի։
Հետաքրքիր է՝ որևէ անկախ հետաքննական լրատվամիջոց այս թեմայով հաշվարկներ արե՞լ է»։
Աղբյուրը` Արթուր Չախոյան