
Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի շուկայի շենքում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Հրդեհը տեղի է ունեցել Դիբենկո փողոցի 16 հասցեում։ Այն ընդգրկել է 1500 քառակուսի մետր տարածք։ Հրդեհն այժմ մեկուսացված է։
Դեպքի վայրում աշխատում են շարժական քիմիական և ռադիոմետրիկ լաբորատորիայի մասնագետները՝ հրդեհի գոտում օդում առկա վնասակար նյութերի մոնիթորինգի համար։