
Իսլանդիան դարձավ «Եվրատեսիլ» երգի մրցույթը բոյկոտող 5-րդ պետությունը, գրում է BBC-ին։ Իսլանդիան միացել է Իսպանիային, Իռլանդիային, Սլովենիային և Նիդեռլանդներին՝ հայտարարելով, որ չի մասնակցի 2026 թվականի «Եվրատեսիլ»-ին։
Բոյկոտի պատճառը Իսրայելի մասնակցության պաշտոնական հաստատումն է։
Իսլանդիայի ազգային հեռարձակող RÚV-ը նշել է, որ Իսրայելի ազգային հեռարձակողի մասնակցությունը լուրջ անհամաձայնություններ է առաջացրել թե՛ Եվրոպական հեռարձակողների միության անդամների, թե՛ հասարակության շրջանում։
Մրցույթը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի Վիեննայում՝ «Եվրատեսիլ»-ի 70-ամյակի շրջանակում։