Եկեղեցու դեմ պայքար, որպես ռուսական ազդեցությունից պաշտպանությո՞ւն. քննարկում Բեռլինում

Մենք ցանկանում ենք համապատասխանություն ՀԱԵ կանոններին։ Այս մասին Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ներկաներից մեկը հարց է ուղղել Փաշինյանին՝ «ի՞նչ կոնկրետ քայլեր կան Հայաստանի համար՝ կապված Եվրամիությանն ինտեգրվելու հետ, Գերմանիան և Եվրամիությունն ինչպե՞ս կարող են պաշտպանել ու աջակցել Հայաստանին այս ընտրությունների ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը ռուսական ազդեցությունից պաշտպանել ընտրություններին միջամտելու փորձերից»։ Հարցին Փաշինյանն այսպես է պատասխանել․

«Եկեղեցու այս ամբողջ պամտությունը համապատասխանելու մասին է։ Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն Հայ առաքելական եկեղեցու կանոններին, նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը։ Չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ և գործիք՝ արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն։ Ոչ ոք չգիտի՝ ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում»։

Leave a Comment