ՀՀ մի շարք տարածաշրջաններում այս պահին թույլ ձյուն է տեղում


Հասարակություն


Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև։ Հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 


Leave a Comment