Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ անօդաչու թռչող սարքի տեսքով


Միջազգային


Իրանը ներկայացրել է իր նոր հեռահար անօդաչու թռչող սարքը՝ Hadid-110-ը, որը նախատեսված է թշնամու օդային պաշտպանությունը թափանցելու համար, ըստ «Military Chronicle» Telegram ալիքի։

Hadid-110-ի առանձնահատկությունները ցուցադրվել են Sahand-2025 զորավարժությունների ժամանակ։ ԱԹՍ-ն հագեցած է 30 կիլոգրամանոց մարտագլխիկով և ունի չափազանց ցածր ռադարային ազդանշան, ինչը այն նմանեցնում է ժամանակակից մարտավարական հրթիռներին։

Հրապարակման համաձայն, Hadid-110-ի խոցման արդյունավետ մակերեսը կազմում է ընդամենը 0.01–0.02 քառակուսի մետր՝ շնորհիվ ռադարը կլանող նյութերի և հատուկ ծածկույթների օգտագործման։ Սա թույլ է տալիս, որ անօդաչուն մնա գործնականում աննկատելի ռադարների համար:


Leave a Comment