Հայաստան–Հունաստան հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ. Դավիթ Կարապետյանի հանդիպումը Լուկաս Ցուկալիսի հետ

Քաղաքականություն

10.12.2025 | 20:39

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և ELIAMEP խորհրդի նախագահ Լուկաս Ցուկալիսը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության դերակատարությունը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան համագործակցության և առաջիկա միջազգային միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի նշանակությանը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում։

Կողմերը քննարկել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցե, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացմանը:

Քննարկվել են նաև 2026թ. մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատաստական աշխատանքներին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a Comment