ԻՀՊԿ զինծառայողներ են զոհվել ահաբեկիչների հետ բախման հետևանքով

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Լար և Զահեդան բնակավայրերի միջև ընկած շրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղոդս» հատուկ ստորաբաժանման զինծառայողներ են զոհվել:

Տեղեկությունը հայտնում է «Sepah News» գործակալությունը։

Հայտարարության համաձայն՝ պետական սահմանի անվտանգություն ապահովող 3 զինծառայողները զոհվել են ահաբեկիչների հետ բախման հետևանքով։

Սիստան և Բելուջիստան նահանգը պարբերաբար դառնում է նման միջադեպերի վայր։

Leave a Comment