Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին

Քաղաքականություն

10.12.2025 | 18:32

ՀՀ-ում Իրանի նոր դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևան մեկնելուց առաջ հանդիպել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, գրում է IRNA-ն։

Շիրղոլամին ներկայացրել է Թեհրան-Երևան երկկողմ հարաբերությունները բարիդրացիական քաղաքականության շրջանակում ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու իր առաջարկած ծրագրերը։

Հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Արաղչին Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բնութագրել է որպես քաղաքակրթական և պատմական։ Նա ընդգծել է բոլոր հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու համար։

Մինչև Հայաստանում նոր դեսպան նշանակվելը՝ Շիրղոլամին աշխատել է որպես ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների և ուսումնասիրությունների փոխտնօրեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment