Փաշինյանն ու Ալիևը գերեզմանում անգամ պատասխան են տալու. Էդգար Ղազարյան


Քաղաքականություն


«2015 թվականին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված Ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)-ը դեկտեմբերի 9-ը հռչակեց որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր՝ ելնելով այն հանգամանքից, որ հենց այս օրն է ՄԱԿ-ի կողմից ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան»,- հիշեցնում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Ամեն տարի այդ օրերին, անգամ որոշակի իներցիայով նաև վերջին տարիներին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորում, որի հիմքը դրվել էր 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։

Այս տարի Հայաստանի ոչ մի ղեկավար ու պաշտոնյա չի հիշատակել այդ միջազգային օրվա, դրա խորհրդի, Հայոց Ցեղասպանության, զոհերի հիշատակման մասին, այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ հայ ժողովրդի մի մեծ հատված ենթարկվեց նոր ցեղասպանության և բռնի տեղահանության՝ բացառապես հայ և քրիստոնյա լինելու պատճառով։

Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, հետևաբար Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, որքան էլ փորձեն մոռացության տալ իրենց հանցանքներն ու դրա հետևանք հանդիսացող ողբերգություններն ու դժբախտությունները, գերեզմաններում անգամ, պատասխան են տալու»,- սոցցանցի իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։


Leave a Comment