10 դեկտեմբերի 2025 – 17:41 AMT
PanARMENIAN.Net – Հունվարին դպրոցական ավարտական քննություններին մասնակցող 12-րդ դասարանի աշակերտների համար հրապարակվել է պետական քննությունների պաշտոնական ժամանակացույցը։
Քննությունները կանցկացվեն հետևյալ օրերին՝
Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա» Հունվարի 14-ին՝ «Հայոց պատմություն»
12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունները կազմակերպվում են երկու փուլով՝ հունվարին և հունիսին։
Ըստ հաստատված կարգի՝ աշակերտի ավարտական փաստաթղթում նշվում է միասնական քննության ավարտական մասի այն բարձրագույն դրական գնահատականը, որն ստացվել է կամ հունվարին, կամ հունիսին։