Ադրբեջանից Հայաստան փախստականների վերադարձը համադրելի չէ արցախցիների վերադարձի հետ. խորհրդարանական լսումներ

Հայկ Ղազարյան Հայկ Ղազարյան Արցախի տարածքի բռնի զավթումը Ադրբեջանի կողմից չի նշանակում հանրապետության գոյության դադարում. այսպիսի հայտարարություն արեց Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում Արցախի Սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։ Լսումներին ներկա պաշտոնյաները քննադատեցին Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն ու պահանջեցին պահպանել Արցախի հարցը միջազգային օրակարգում։ «Մեր պետականությունը, մեր իրավունքների համար պայքարը շարունակվում է։ Մեր հիշողությունները շարունակում են մեզ համոզել, որ վերադարձից բացի, այլ երգ չի կարող գոյություն ունենալ։ 2020 և 2023 թվականների ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիաները, որոնց ընթացքում կիրառվեցին արգելված զինատեսակներ, վարձկաններ և իրականացվեցին ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, նպատակ ունեին ոչնչացնել Արցախի ժողովրդին։ Այդ հանցագործությունների […]

Leave a Comment