Aurora News | Զախարովան հայտնել է, թե ինչ ճակատագիր է սպասվում Ուկրաինային

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինային դատապարտել է կախյալ տարածքի ճակատագրի՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ վաճառելով իր ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Նա Ուկրաինայի ապագայի համար այնպիսի ստրկացնող պայմաններ է ստորագրել, որոնք այն դարձնում են թերի պետություն, կախյալ տարածք», – ընդգծել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում շարունակվում են զանգվածային մոբիլիզացիայի ալիքները, որոնք հանգեցնում են հանրապետության բնակչության ոչնչացմանը։ Դիվանագետը կարծում է, որ Կիևը լիովին գիտակցում է սովորական քաղաքացիներին պատերազմական գոտի ուղարկելու հետևանքները։

Leave a Comment