ՊՆ արտաբյուջետային հաշիվը փակվում է․ գումարի մնացորդը կփոխանցվի ՀՀ պետական բյուջե

Փակվում է Պաշտպանության նախարարության անվամբ գործող արտաբյուջետային հաշիվը։ Նման որոշման նախագիծ հեղինակել է ՊՆ-ն։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության նիստի օրակարգից։

«Առաջարկվում է ՀՀ ՊՆ արտաբյուջետային միջոցները ՀՀ պետական բյուջե փոխանցել, իսկ այդ միջոցները ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեում արտացոլել որպես եկամտի ավելացում և դեֆիցիտի նվազեցում»,-նշված է նախագծում։

Ըստ նախագծի՝ արտաբյուջետային միջոցները կազմում են 2 մլրդ 689 մլն 375 հազար դրամ։

Նշենք, որ 2026 թվականի պետական բյուջեով էլ Հայաստանի պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563․1 մլրդ դրամ։ 2025 թվականին պաշտպանական բյուջեն 664.6 մլրդ դրամ է։ Ստացվում է՝ կառավարությունը հաջորդ տարի պաշտպանական ոլորտի համար այս տարվա համեմատ նախատեսել է 101.5 մլրդ դրամով պակաս ֆինանսավորում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment