Ասել, թե պետությունն է ստեղծել եկեղեցին, տգիտություն է. Տեր Եփրեմ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ 

Սանկտ Պետերբուրգի հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանն արձագանքել է Փաշինյանի այս հայտարարությանն ու նշել. «Փորձել մեր եկեղեցու հիմնադրումը կապել պետության հետ, իբր, պետությունն է ստեղծել եկեղեցին, տգիտություն է կամ էլ գիտակցաբար մոլորեցնում են մարդկանց»,- նշել է Տեր Եփրեմը։

Leave a Comment