Հայաստանում բացակայում է «անհայտ կորածի» իրավական կարգավիճակը ամրագրող օրենք։ Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքներիմիջազգային օրը m, «Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով հրավիրված ասուլիսին ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Սահակյանի խոսքով՝ հարցը ունի երկու հարթություն՝ միջպետական և ներպետական․ «Առաջինը, հիմնականում, առնչվում է Ադրբեջանին։ Անհայտ կորած անձանց վերջին հայտնի գտնվելու վայրերը Ադրբեջանի վերահսկողության ներքո են, և սահմանափակաված են ՀՀ-ի հնարավորությունները՝ ինքնուրյուն իրականացնել քննությանը միտված գործողություններ»։ Իսկ ներքին պետական խնդիրը՝ կարգավիճակի հստակեցումն է, ասում է Սահակյնաը․ Հայստանում բացակայում է «անհայտ կորածի» իրավական կարգավիճակը ամրագրող օրենք «Առանց սրա համակագված չէ պետության աջակցությունը՝ սոցիալական ոլորտում, հոգեբանական, նաև՝ […]