10 դեկտեմբերի 2025 – 13:10 AMT
PanARMENIAN.Net – «Զվարթնոց» օդանավակայանում ամռանը ձերբակալված ԱԳՆ աշխատակցի՝ Ավստրիա մեկնելու պատրաստվող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվել է, հայտնում է «Հրապարակը»։
Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գևորգյանը, հաստատել է, որ կալանքի ժամկետը դեկտեմբերի 2֊ին երկարացվել է մոտ 2 ամսով։
Դիվանագետ կնոջ մոտ, փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ և ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել թշնամի երկրին:
Գործով միակ մեղադրյալն Ալեքսանյանն է, նրա փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը և իրենք մեղադրանքը չեն ընդունում։