
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի սահմանները աշխարհի ամենաանվտանգներից մեկն են։ «Ես կասեի, որ կա մեկ երկիր, որն ունի ավելի ամուր սահման։ Գիտե՞ք՝ որն է։ Հյուսիսային Կորեան»,- նշել է Թրամփը՝ Փենսիլվանիայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Թրամփի խոսքով այնտեղ սահմանը ամրացված է յոթ շարք մետաղալարով, և յուրաքանչյուրը մոտ մեկ միլիոն վոլտ լարման տակ է: