Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ նախկին աշխատակցի կալանք երկարացվել է․ փաստաբան

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև հունվարի 30-ը (մոտավորապես 50 օրով), Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Տավրոս Գևորգյանը։

Դատարանը որոշումը կայացրել է դեկտեմբերի 2֊ին, նոր ժամկետը սկսվում է դեկտեմբերի 10-ից։

Մամուլը հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են Ալեքսանյանին, սակայն տեղեկությունը փորձել են հանրությունից գաղտնի պահել։ Ըստ հրապարակման՝ Ալեքսանյանին ձերբակալել էին Ավստրիայից Հայաստան վերադառնալիս՝ օդանավակայանում։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ ԱԱԾ-ն նաև խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում։ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Leave a Comment