Ոմանք ասում են, թե գործում եմ ընդդեմ Եկեղեցու, դա անհնար է, Հիսուս Քրիստոսն իմ սիրտն է․ Փաշինյան

Մեր արժեհամակարգի էպիկենտրոնն ախտահարված է, մեզ անհրաժեշտ է բարեփոխել այն․ Գերմանիայում, անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցուն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա ելույթը՝ կետերով․

  • Մեզ անհրաժեշտ է, որ Եկեղեցին թափանցիկ լինի, և լինեն գործիքներ ստուգելու հոգևորականների բարեվարքությունը։
  • Կարծում եմ՝ մեր օրակարգն ամբողջովին թափանցիկ է՝ առանց ինչ-որ թաքնված օրակարգերի։
  • Ոմանք ասում են, թե կառավարությունն ու վարչապետը գործում են ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Դա անհնար է, ես հետևորդ եմ, հավատացյալ, ես Քրիստոսի հետևորդ եմ, վերջերս հայտարարեցի, որ Հիսուս Քրիստոսն իմ սիրտն է։

Leave a Comment