Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հնարավոր է՝ նորից հանդիպեն

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հնարավոր է՝ նորից հանդիպեն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի պատգամավորների հետ շփումների հնարավորությանը, ընդգծելով, որ Հայաստանը մշտապես փորձում է բոլոր միջազգային հարթակներն օգտագործել երկխոսության համար:

«Ադրբեջանի խորհրդարանի նախագահը նույնպես դրական է տրամադրված այդ շփումների տրամաբանության նկատմամբ: Դեռևս կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում կրկին շփումներ կունենանք իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև», – ասել է Ալեն Սիմոնյանը:

Նա հավելել է, որ կշարունակվեն նաև քննարկումները՝ հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև շփումներն ընդլայնելու ուղղությամբ՝ արդեն որևէ միջազգային համատեքստից դուրս, միայն երկու խորհրդարանների որոշմամբ:

«Հենց մեր որոշման հիման վրա», – ընդգծել է ԱԺ նախագահը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment