Հայաստանի և Գերմանիայի միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր: Հայաստանի կառավարության պաշտոնական էջում հրապարակված հռչակագրում, մասնավորապես, նշված է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) ճանաչում են Կողմերի միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները։ Նրանք հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Վկայակոչելով փոխադարձ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ յուրաքանչյուր […]

Leave a Comment