Կտրիճի կողմից նախընտրական շտաբի վերածված հերթական եկեղեցին է՝ Տաշիր Սամոյի նկարը պատին փակցրած. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով եկեղեցիներից մեկի արտաքին պատի լուսանկարը:

«Կտրիճի կողմից նախընտրական շտաբի վերածված հերթական եկեղեցին է՝ Տաշիր Սամոյի նկարը պատին փակցրած։

Մեր եկեղեցիները պետք է մաքրել դրանք ապականող Կտրիճից ու Տաշիր Սամոներից։

Կտրիճը եկեղեցին վերածել է Տաշիր Սամոյի ու Քոչարյանի նախընտրական շտաբի։

Տաշիր Սամոն եկեղեցին վերածել է սեփական մոլի (առևտրի կենտրոնի), որի պատերին իր նկարն է փակցրել»,- գրել է Չախոյանը:

Leave a Comment