Ձմեռային հանգստի լավագույն երկրները․ ի՞նչ տեսնել և որքա՞ն կարժենա մեկշաբաթյա ուղևորությունը

Ձմեռային հանգստի լավագույն երկրները․ ի՞նչ տեսնել և որքա՞ն կարժենա մեկշաբաթյա ուղևորությունը

Ձմեռային սեզոնը շարունակում է մնալ ամենապահանջված հանգստային շրջաններից մեկը․ լեռնադահուկային համալիրները, հին քաղաքները, բնության հատուկ ձմեռային գույները և մատչելի փաթեթները  գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը։ 2025–2026 ձմեռային շրջանում մի շարք երկրներ առանձնանում են թե՛ մատչելիությամբ, թե՛ ծառայությունների որակով։

ejc.am-ը ներկայացնում է տարվա լավագույն ձմեռային ուղղությունները, տեսարժան վայրերը և մեկշաբաթյա հանգստի մոտավոր արժեքը յուրաքանչյուր երկրում։

Բուլղարիա․  ամենամատչելի լեռնադահուկային ուղղությունը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում

Հանգստավայրեր — Bansko, Borovets, Pamporovo
Ո՞ւմ համար է — սկսնակների, միջին մակարդակի սահորդների և բյուջեային ճանապարհորդների

Բուլղարիան շարունակում է մնալ տարածաշրջանում ամենամրցունակ ձմեռային ուղղություններից մեկը։ Հանգստավայրերը մատչելի են, ժամանակակից ենթակառուցվածքներով, իսկ հյուրանոցների գները զգալիորեն ցածր են եվրոպական հայտնի կենտրոններից։

Ի՞նչ տեսնել 

  • Լեռնադահուկային սահուղիներ միջին բարդությամբ

  • Գիշերային սահք (Borovets)

  • Bansko-ի հին քաղաք՝ քարաշեն փողոցներով և ավանդական ռեստորաններով

  • Սաունաներ, տաք լողավազաններ, spa համալիրներ

Մոտավոր արժեք (1 շաբաթ)

Ավստրիա․ դասական եվրոպական լեռնային հանգիստ, մեծ ընտրությամբ և բարձր որակով

Հանգստավայրեր՝ Innsbruck, Kitzbühel, Sölden, St. Anton
Ո՞ւմ համար է․պրոֆեսիոնալ սահորդների և միջինից բարձր բյուջե ունեցողների

Ավստրիան համարվում է Եվրոպայի լեռնադահուկային «ոսկե ստանդարտը»․ ծայրահեղ որակյալ սահուղիներ, շքեղ հյուրանոցներ, հետաքրքիր մշակույթ, յուրօրինակ ծառայություններ։

Ի՞նչ տեսնել

  • 3000 մ բարձրությամբ սահք

  • Հին ավստրիական քաղաքների շրջայց

  • Թերմալ լողավազաններ, գինու բարեր, լեռնային ռեստորաններ

  • Մշակութային երթուղիներ՝ Վիեննա կամ Զալցբուրգ

Մոտավոր արժեք (1 շաբաթ)

  • 1 300 – 1 900 եվրո՝ կախված հանգստավայրից ու հյուրանոցից

Շվեյցարիա․ ամենաշքեղ լեռնային ուղղությունը

Հանգստավայրեր՝ Zermatt, St. Moritz, Davos
Ո՞ւմ համար էբարձր կարգի հանգստի սիրահարների

Շվեյցարիան առաջարկում է աշխարհի լավագույն լեռնադահուկային սահուղիները, անթերի սպասարկում և բացառիկ լեռնային բնություն։ Սա այն ուղղությունն է, որտեղ լեռնադահուկային հանգիստը վերածվում է շքեղ փորձառության։

Ի՞նչ տեսնել

  • Մատերհորնի լեգենդար լեռը

  • Սառցադաշտային սահք ամբողջ տարվա ընթացքում

  • Շքեղ սպա կենտրոններ և գաստրոնոմիական Michelin ռեստորաններ

Մոտավոր արժեք (1 շաբաթ)

  • 2 200 – 3 500 եվրո (Շվեյցարիան համարվում է Եվրոպայի ամենաթանկ ուղղություններից)

Ֆինլանդիա — հյուսիսային լույսեր, Հյուսիսի կախարդանք և ընտանեկան հանգիստ

Հանգստավայրեր՝ Levi, Rovaniemi, Saariselkä
Ո՞ւմ համար է ընտանիքների, անհատական արկածային զբոսաշրջիկների

Ի՞նչ տեսնել 

  • Հյուսիսային լույսեր (Northern Lights)

  • Շների քարշակով սահնակներ

  • Սառցե գյուղեր, igloo հյուրանոցներ

  • Ձկնորսական արշավներ սառցապատ լճերում

Մոտավոր արժեք (1 շաբաթ)

  •  1 200 – 1 700 եվրո

Ֆրանսիա — Ալպերի ամենամեծ լեռնային համակարգերից մեկը

Հանգստավայրեր Chamonix, Val Thorens, Courchevel
Ո՞ւմ համար է – լավ սահորդների և բարձր որակի սիրահարների

Ֆրանսիական Ալպերում գործում են Եվրոպայի ամենամեծ լեռնադահուկային համալիրները՝ հարյուրավոր կիլոմետր սահուղիներով։

Մոտավոր արժեք (1 շաբաթ)

  •  1 400 – 2 100 եվրո

 Վրաստան․ մատչելի և մոտ՝ լավ լեռնային հնարավորություններով

Հանգստավայրեր՝  Gudauri, Bakuriani

Ի՞նչ տեսնել 

  • Սահք մինչև 3 000 մ բարձրություն

  • Թբիլիսիի պատմական կենտրոն

  • Տաք աղբյուրներ

  • Արկածային տուրեր՝ ձնագնացություն, շրջայցեր դեպի Կազբեկ 

Մոտավոր արժեք (1 շաբաթ)

  •  450 – 750 եվրո (արժեքը կախված է հյուրանոցի դասից)

Leave a Comment