ՔՊ-ում «քասթինգ» է սկսվել․ «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20251210/qp-um-qasting-e-sksvel-hraparak-96719328.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89453771_98:0:1538:1080_1920x0_80_0_0_1e6e960d6f534eaadc6156d8bb24cb58.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, նիկոլ փաշինյան, ընտրություններ

հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, նիկոլ փաշինյան, ընտրություններ

Բաժանորդագրվել

Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ում երկրորդ անգամ պատգամավոր դառնալ ցանկացողներին հարցեր են տալիս, որպեսզի հասկանան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հավատարմության աստիճանը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քաղաքական եռուզեռ է, սկսվել է պատգամավորության թեկնածու առաջադրվածների «քննության» փուլը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«380 թեկնածուներին մինչև ամսվա վերջ գրանցելուց առաջ վարչությունը նախ քննում է նրանց, որ հասկանա` ով ինչ պոտենցիալ ունի, ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ` հնարավորություն տա՞լ, թե՞ ոչ։ Քննարկվում է նաև «քասթինգում» լավ հանդես եկածներին բարձր հորիզոնականներում տեղավորելու հարցը, բայց այնպես, որ հին թիմը չնեղանա»,- գրում է թերթը։

Ըստ պարբերականի՝ երեկ ՔՊ վարչության քննական հանձնաժողովն առաջին խմբին է ընդունել, հատ-հատ կանչել ամբիոնի մոտ, հարցեր տվել: Շարքային կուսակցականներին, պասիվ պատգամավորներին հարցրել են՝ ինչո՞ւ են որոշել պատգամավոր դառնալ, ի՞նչն են փոխելու, ի՞նչն այնպես կանեն կամ չեն անի, եթե դառնան պատգամավոր, և նման այլ հարցեր: Նրանցից հետաքրքրվում են նաև՝ ով որտեղ է աշխատում կամ աշխատել:

Առավել ուշագրավ է եղել ՔՊ խմբակցության դեկտեմբերի 9-ի պատգամավորների «քննությունը»:

«Երկրորդ «սռոկից» առաջ նրանցից հավելյալ հավատարմության երդումներ են փորձում ստանալ։ Օրինակ` հարցնում են՝ ինչպե՞ս եք վերաբերվում եկեղեցու նկատմամբ գործընթացներին, Փաշինյանի պատարագներին մասնակցո՞ւմ եք: Չնայած այն հանգամանքին, որ 5 տարի է` պատգամավորներին ճանաչում են, բայց հարցադրումներ անողներն այնպես են երդումներ կորզում, որ հետո ոչ մեկը չարդարանա, թե համաձայն չէր ՔՊ-ի վարվող կուրսին»,- գրում է թերթը։

Պարբերականը փորձել է զրուցել այդ պատգամավորների հետ, սակայն նրանք մեկնաբանություն չեն տվել։

Leave a Comment