11 և 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում

Երևանի վարչական շրջաններից երկուսը 11 և  8 ժամով կջրազրկվեն

11 և  8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում


ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի վարչական շրջաններից երկուսը 11 և 8 ժամով կջրազրկվեն։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 10-ին ժամը 10:00-21:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների, Թամանցիների 6 Նրբ., Բագրատունյաց, Արշակունյաց պող. 75/1, 206-252 շենքերի ջրամատակարարումը:


   Բացի այդ, դեկտեմբերի 10-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի   Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Պ.Տիչինայի, Պ.Տիչինայի 1-4 նրբանցքների, Հաղթանակի, Հաղթանակի 1 Նրբ., Հաղթանակի 1-18 փողոցների, Հաղթանակի 1 փ. 1, 2, 8, 9, 10 նրբանցքների, Հաղթանակի 18 փ. 1 Նրբ., Դեղոյան, Լյովայի փողոցների, Մերձավան գյուղի ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a Comment