Անձրև, ձյուն և մառախուղ. ակտիվ ցիկլոնը պատել է Հայաստանը – Նորություններ 10.12.2025

Հարավ-արևմուտքից Հայաստան է ներթափանցել ակտիվ ցիկլոն, որն իր հետ տեղումներ է բերել։ Այսօր լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, իսկ հովտային գոտիներում կտեղա անձրև։ Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի կանխատեսվում։

Երևանում դեկտեմբերի 10-ին սպասվում է անձրև և մառախուղ, ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +9…+11 աստիճան։

Սակայն անբարենպաստ եղանակը երկար չի տևի. արդեն դեկտեմբերի 11-ին և 12-ին հանրապետությունում և մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։

 

Leave a Comment