Ըստ պետռեգիստրի՝ այն հիմնադրել է Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, 2022 թվականին։ Հողամասի ընդհանուր մակերեսը 10 629,68 քմ է։ Շինության առաջին հարկում նախատեսվում են սուպերմարկետ և այլ առևտրի տաղավարներ, իսկ երկրորդ հարկում՝ ֆուդկորտ։
Ի դեպ, նախագծում նշված է, որ կառույցի նկուղային հարկը պատերազմական ժամանակներում կարող է ծառայել որպես ապաստարան։