Քննարկվել են էներգետիկ անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագրի իրականացման քայլերը

Քննարկվել են էներգետիկ անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագրի իրականացման քայլերը

ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի՝ միջազգային համագործակցության հարցերով օգնական Թոմի Ջոյսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացման համար անհրաժեշտ քայլերը և համագործակցության հետագա հնարավորությունները։

Leave a Comment