Իր կարիերայի սկզբում արգենտինացի ֆուտբոլիստ Մաքսի Լոպեսը խաղացել է լեգենդար Ռոնալդինյոյի հետ միասին՝ Իսպանիայում, «Բարսելոնայում»։
Ինչպես Լոպեսն է հիշում, նա և Ռոնալդինյոն այնքան մտերիմ ընկերներ էին դարձել և այնքան շատ էին խնջույքներ անցկացնում միասին, որ Մաքսիի այն ժամանակվա հարսնացուն նույնիսկ նրան ընտրության առաջ կանգնեցրեց. «Կա՛մ Ռոնը, կա՛մ ես»։ Եվ Լոպեսն ընտրեց Ռոնալդինյոյին։
«Ռոնը կեսգիշերին գալիս էր և առաջարկում դուրս գալ՝ գիշերային կյանքը վայելելու։ Երբ նա երրորդ անգամ եկավ, իմ նախկին հարսնացուն հարցը կտրուկ բարձրացրեց՝ Ռո՞նը, թե՞ նա։ Այսպիսով, ես նրա համար ինքնաթիռի տոմս գնեցի։ Անկեղծ ասած, եթե ես նրան ընտրեի այն ժամանակ, դա մեծ սխալ կլիներ», — խաղացողի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Սակայն սա Լոպեսին չփրկեց ևս մեկ սխալ թույլ տալուց՝ կապվել Վանդա Նառայի հետ, որը տարիներ անց Լոպեսին դավաճանեց իր թիմակցի՝ Մաուրո Իկարդիի հետ։