Ժամանակն է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվեն. Թրամփ


ԱՄՆ նախագահը Politico-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություն անցկացնել, թեև ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ ռազմական դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել:


 


«Նրանք օգտագործում են պատերազմը՝ ընտրություններից խուսափելու համար, բայց կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա: Եվ գուցե Զելենսկին հաղթի»,- հավելել է Դոնալդ Թրամփը:


 


Սպիտակ տան ղեկավարը, խոսելով ռուս-ուկրաինական կարգավորման հեռանկարից, կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն այժմ ավելի ուժեղ բանակցային դիրքում է, քան Ուկրաինան: Նա խորհուրդ է տվել Զելենսկուն՝ ընդունել կարգավորման վաշինգտոնյան ծրագիրը, որը տարածքային զիջումներ է նախատեսում: Թրամփը նաև դատապարտել է Եվրոպայի վարած քաղաքականությունը, նշել, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:


 


«Ուկրաինայում իրավիճակը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի, բայց դա, հավանաբար, հաջողվել է կանխել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Դիտումների քանակ4

Leave a Comment