Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ պաշտոնակցի հետ քննարկել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Քաղաքականություն

09.12.2025 | 20:27

Դեկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի՝ միջազգային համագործակցության հարցերով օգնական Թոմի Ջոյսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացման համար անհրաժեշտ քայլերը և համագործակցության հետագա հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment