Բելառուսը պատերազմ չի ուզում, բայց կպատրաստվի. Լուկաշենկո


Միջազգային


Բելառուսը պատերազմ չի ուզում, բայց կպատրաստվի խուսափել դրանից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստում:

Պետության ղեկավարը կենտրոնացել է ռազմական անվտանգության և ազգային պաշտպանության վրա։

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Եվ այսօր մենք պետք է ակտիվացնենք մեր պաշտպանական ջանքերը, որպեսզի բոլորը, հատկապես մեր ժողովուրդը, տեսնեն, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հողի յուրաքանչյուր մասը», – ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ Արևմուտքն այժմ ռազմականացման ուղի է ընտրել։ Լեհաստանը, Գերմանիան և Բելառուսին սահմանակից այլ պետություններ, նույնիսկ փոքրերը, ավելացնում են իրենց ռազմական բյուջեները և բանակները։

«Մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք», – ասել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ Բելառուսը պատերազմ չի ուզում, բայց կպատրաստվի խուսափել դրանից։

 


Leave a Comment