«Երբ ա էղել տենց բան, չի համապատասխանում, էդ ինչի մասին ա։ Չի եղել տենց բան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալ Հուսիկ Հովհաննիսյանը, կտրուկ հերքելով իր դեմ հարուցված երկու քրեական գործերի կարճման մասին պնդումները։
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, սակայն, նախկինում փոխոստիկանապետ Հուսիկ Հովհաննիսյանի դեմ հարուցված են եղել երկու՝ լիազորությունների չարաշահման և ապացույցների կեղծման վերաբերյալ քրեական գործեր։
Թեման ավելի զգայուն է դառնում այն հանգամանքով, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հուսիկ Հովհաննիսյանի կինը հանդիսանում է այն դատավորը, որը վերջերս երկու տարվա ազատազրկման է դատապարտել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Փոխոստիկանապետ Հովհաննիսյանի կինը «գործարքի» մեջ մտնելով և դատապարտելով Սրբազանին «ջրել է» իր ամուսնու դեմ հարուցված քրեական գործերը։
Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Պատժաչափը հրապարակեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Oragir.News-ը փորձեց Հովհաննիսյանից ճշտել՝ արդյոք քրեական գործերի կարճվելը կապ ունի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկման հետ, նրա արձագանքը սուր էր և նյարդային։ Նա նախ շփոթվեց, ապա՝ կոշտ տոնով արձագանքեց. «Ուրեմն լսեք ինչ եմ ասում, Նալբանդյան 130 ոստիկանություն ա, էդ կարգի հարցերը ընդեղ տվեք, թող պատասխանեն»,– ասաց Հովհաննիսյանը և անմիջապես ընդհատեց զանգը