Ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամկետները 2026-ին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է 2026 թվականի մրցումների օրացույցը, հաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը։

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։ Մանաման առաջին արաբական քաղաքն է, որը կընդունի ըմբշամարտի աշխարհի առաջնություն։

Եվրոպայի առաջնությունը կընդունի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան ապրիլի 20-26-ը։

Leave a Comment