Ինչով է կարևոր անվտանգությունը Եվրասիայում. Լուկյանովը՝ գլոբալ փոփոխությունների մասին

https://arm.sputniknews.ru/20251209/inchvov-e-karevvor-anvtangutjuny-evrasiajum-lukjanvovy-glvobal-pvopvokhutjunneri-masin-96699283.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Пресс-подход директора по научной работе Международного дискуссионного клуба “Валдай” Федора Лукьянова

Sputnik Արմենիա

Пресс-подход директора по научной работе Международного дискуссионного клуба “Валдай” Федора Лукьянова

2025-12-09T17:06+0400

true

PT1M27S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96696577_240:0:1680:1080_1920x0_80_0_0_6108018e771ebf2ba1661636ccc29c20.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆյոդոր լուկյանով, «վալդայ», եվրասիա, видео

ֆյոդոր լուկյանով, «վալդայ», եվրասիա, видео

Բաժանորդագրվել

Եվրոպական անվտանգության նախորդ մոդելները կիրառելի չէին Եվրասիայի համար։

Առաջիկա տարիներին անվտանգության գլոբալ ճարտարապետությունը մեծապես կախված կլինի Եվրասիայում տիրող իրավիճակից: Այս մասին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի կազմակերպած «Եվրասիայի անվտանգությունը. հայեցակարգից դեպի պրակտիկա» համաժողովի շրջանակում լրագրողներին ասաց ռուսաստանցի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։

«Եվրասիական անվտանգության մասին հիմա խոսում են բոլորը։ Եթե որոշ ժամանակ առաջ թվում էր, որ սա պարզապես մտավարժանք է, ապա այժմ արդեն պարզ է, որ մենք իսկապես պարտավոր ենք հասկանալ, թե ինչպես է այս ամենը կազմակերպվելու առաջիկա տարիներին և տասնամյակներին: Եվրոպական անվտանգության բոլոր նախորդ մոդելները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մենք հղում ենք կատարում, կիրառելի չեն», – նշեց փորձագետը՝ խոսելով համաժողովի նպատակների ու խնդիրների մասին։

Աշխարհում իրավիճակը զգալիորեն փոխվել է, Եվրասիան բավական ուժեղ և որակապես տարբերվում է Եվրոպայից։ Եվրասիական անվտանգությունը, լինի դա Եվրոպայի հետ միասին, թե առանց դրա, առաջիկա տարիներին կլինի ամենագլխավոր կետն ու թեման՝ հասկանալու, թե ինչպես կկառուցվի ամբողջ աշխարհը։

«Իհարկե, աշխարհը Եվրասիայով չի ավարտվում, բայց համաշխարհային ասպարեզում իր դիրքով Եվրասիան, թերևս, ոչնչի հետ համեմատելի չէ», – ասաց Լուկյանովը:

Ավելի վաղ Եվրասիական անվտանգության միասնական ճարտարապետության ստեղծման նախաձեռնությամբ հանդես էր եկել Ռուսաստանը: Այս հայեցակարգը զարգացում ստացավ ինչպես փորձագիտական, այնպես էլ պաշտոնական մակարդակներում, դարձավ քննարկման առարկա Հնդկաստանի և Չինաստանի առաջնորդների հետ երկկողմ գագաթնաժողովներում և ԱՊՀ շրջանակներում համատեղ հայտարարությունների բաղադրիչ:

Leave a Comment