Դպրոցների և մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյան

Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք, սակայն ունենք աշխատանքի հստակ մեթոդ և գծագրված մեխանիզմ, ըստ որի՝ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակին և կրթական պրոցեսի կազմակերպմանը:

Նախարարը տեղեկացրել է, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման, և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիք կլինի որոշումներ կայացնել ընդհանուր դասապրոցեսի մասով, դա կարվի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment