Արցախը կորցնելուց հետո Սփյուռքն օդի մեջ է. չկա այն քարե կամուրջը, որ ամեն սփյուռքահայի կստիպի գալ Հայաստան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ)

Սփյուռքը այս պարագայում ամպերի մեջ է, կոտրված է, եթե ժամանակին ուներ սուբյեկտիվ նյութ, դոգմա, որի հետևից գալիս էր ազգային նկրտումներով՝ մեր Արցախն էր: Այսօր, Արցախը կորցնելուց հետո, Սփյուռքն օդի մեջ է: Չկա այն կամուրջը, հիմնարար քարե կամուրջը, որ ամեն սփյուռքահայի կամա թե ակամա ստիպի մտածել եթե ոչ տարի մեկ, գոնե երկու տարի մեկ անգամ Հայաստան այցելել, ինչով կարող է օգնել կամ մի ծրագիր մշակել: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության խորհրդի անդամ Սեպուհ Գազարյան:

«Օգնության մասով էլ խոսենք. ես կտրուկ դեմ եմ, օգնության դարաշրջանը անցավ, հանում ենք դուրս: Մեր Սփյուռքն այսօր օգնության կարիք ունի, ունի բարոյական, գիտական, ազգային օգնության կարիք, հայ մնալու, որպեսզի կարողանանք հայապահպանումը ամենաբարձր դիրքերում պահենք և ստիպենք, որ սերունդները շարունակեն դաստիարակվել հայեցի, այլապես Սփյուռքը կորցնելու ենք»,-նշել է նա:

Leave a Comment